Բրյուսելում տասից ավելի մարդ է ծխից թունավորվել ԵՄ-ի Խորհրդի նիստում

15:16   13 Հոկտեմբեր 2017    213

Բրյուսելում տասից ավելի մարդ է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում է հայտարարված:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, ասված է ԵՄ-ի Խորհրդի՝ հոկտեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ միջադեպի պատճառ է դարձել օդափոխման համակարգի խափանումը խոհանոցում: ԵՄ-ի խորհուրդը հավատացնում է, որ միջադեպը չի խանգարի հոկտեմբերի 19-20-ին նույն այդ շենքում Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները