Յունկեր․ Բրիտանիան պետք է վճարի այն ամենն, ինչ պարտք է ԵՄ-ին

15:32   13 Հոկտեմբեր 2017    199

Նախքան «բրեքսիթից» հետո ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների մասին բանակցությունները, Բրիտանիան պետք է վճարի այն ամենն, ինչ պարտք է ԵՄ-ին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Բրիտանացիները, ինչպես մենք, օրեցօր նոր խնդիրների են բախվում։ Այդ պատճառով այդ գործընթացը կշարունակվի ավելի երկար, քան սկզբում էր»,-ասել է Յունկերը։ «Մենք դեռեւս չենք կարող իրական փոխզիջում գտնել Բրիտանիայի մնացած ֆինանսական պարտավորությունների պայմաններում։ Քանի որ մենք չենք կարող դա անել, մենք հոկտեմբերին ի վիճակի չենք լինի Եվրախորհրդին ասել, որ կարող ենք առաջ շարժվել»։ «Նրանք (բրիտանացիները) պետք է վճարեն։ Սա վրեժխնդրություն չէ, ես չեմ ատում անգլիացիներին»,-նշել է Յունկերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները