Հոնկոնգում փոթորիկի մասին նախազգուշացում է տրվել թայֆունի պատճառով

13:40   15 Հոկտեմբեր 2017    431

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Հոնկոնգում փոթորկի մասին նախազգուշացում է տրվել՝ կապված մոտեցող խաղաղօվկիանոսյան «Հանուն» թայֆունի հետ։

Արեւադարձային ցիկլոնի էպիկենտրոնն այժմ գտնվում է Հոնկոնգից 280 կիլոմետր հեռավորության վրա։

Հոնկոնգում խախտված է տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցված է ավտոբուսների եւ լաստանավերի երթեւեկությունը, չեղարկված են տասնյակ չվերթներ։

«Հանունը» բերում է արեւադարձային ինտենսիվ տեղատարափ անձրեւներ, որոնք կարող են ջրհեղեղներ առաջացնել։ Փոթորկի մասին նախազգուշացում տրվել է նաեւ Մակաոյում եւ Գուանդուն չինական նահանգում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները