Ո՞վ է հաջորդը

09:43   16 Հոկտեմբեր 2017    610

Hayatsk.info-ն հայտնում է, որ օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Հայաստանի կառավարությունում մշակվում է օրինագիծ, որով նախատեսվում է մեծացնել Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունները:

Ըստ հրապարակված տեղեկատվության ԱԱԽՔ-ի ազդեցությունը մեծանալու էր ուժային կառույցների վրա: Սերժ Սարգսյանը 2008 թվականի ընտրություններից հետո Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակեց Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին:

2014 թվականին Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Հայաստանի ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Երկու տարի այդ պաշտոնը թափուր մնաց, քանի որ Սերժ Սարգսյանը չէր կարողանում գտնել իրեն հավատարիմ գործչի, որը կզբաղեցնի այդ պաշտոնը:

2016 թվականի հունիսի 6-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Արմեն Գևորգյանը: Ամիսներ անց Գևորգյանը գնաց մեկ այլ պաշտոնի և զբաղեցրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ նրան ԱԱԽ քարտուղարի պաշտոնում փոխարինելու եկավ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը: Նա նույնպես երկար չմնաց այս պաշտոնին և դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Ամիսներ է ինչ Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է: Սերժ Սարգսյանը չի շտապում որևէ մեկին նշանակել այս պաշտոնում: Իսկ գուցե հենց իր համար է նախատեսել այս պաշտոնը: Եթե իրականում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները իրապես մեծացվեն, ապա կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի զբաղեցնել այդ պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները