Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել. VIDEO

13:01   16 Հոկտեմբեր 2017    486

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը Հայաստանի քաղաքացու է սպանել, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի 44-ամյա քաղաքացին Նովոսլոբոդսկայայի փողոցում իր մեքենայից դուրս գալիս սպանվել է հրազենի մի քանի կրակոցով։ «Ըստ բնույթի՝ հանցագործությունը նման է պատվերով սպանության»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Հանցագործը առնվազն 4 անգամ կրակել է զոհի վրա, հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան։ Հարուցվել է քրեական գործ սպանության եւ զենքի ապօրինի շրջանառություն հոդվածով։

Դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձը 4 անգամ կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները