Լեհաստանի մայրաքաղաքում հայ է սպանվել

13:04   16 Հոկտեմբեր 2017    483

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 15-ին հայ է սպանվել։

Տղամարդուն մահացու վիրավորել էին Վարշավայի արեւելքում մեքենա նստելիս։

Դատախազության մամուլի քարտուղար Միխայիլ Սադուսը հայտնել է, որ գլխից վիրավորված մարդն իրենց ծանոթ է։ Մեքենայի վարորդը նույնպես ձեռքից վիրավորվել է։

Ոստիկանությունը հետախուզում է մարդասպանին եւ հարցաքննում է վկաներին։ Մարդասպանին ցմահ ազատազրկում է սպառնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները