Հիլարի Քլինթոնը Wikileaks-ը ռուսական հետախուզություն բաժին է անվանել

13:24   16 Հոկտեմբեր 2017    426

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է‚ որ Wikileaks կայքը իր գործունեությունը կենտրոնացրել է ռուսական կառավարության վրա՝ ընտրություններին խանգարելու նպատակով:

ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է‚ որ կայքը աշխատել է Վլադիմիր Պուտինի նախաձեռնած «օպերացիայի» շրջանակներում: Քլինթոնի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը նեղացած է իրենից այն ժամանակից սկսած‚ երբ Հիլարին պետքարտուղարի դիրքում էր:

Նա նաև հայտարարել է‚ որ կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը դարձել է «յուրատեսակ նիհիլիստական օպպորտունիստ է‚ ով իր խաղադրույքը դիկտատորի վրա է անում»:

Քլինթոնի խոսքերով նախագահի ընտրությունների ժամանակ իր թեկնածության համար WikiLeaks-ի գրառումների պատճառով վերջինը շուրջ 77 000 ընտրողի է կորցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն   Wikileaks   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները