ԱՄՆ-ը չի բացառում Հս. Կորեայի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը

09:51   17 Հոկտեմբեր 2017    58

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ը չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը։

«Մենք վերջին հաշվով չենք բացառում ուղիղ բանակցությունների հնարավորությունը»,-հայտարարել է Սալիվանը Ճապոնիայի փոխարտգործնախարար Սինսուկե Սուգիյամայի հետ հանդիպումից հետո։

Ճապոնիայից հետո Սալիվանը կուղևորվի Հարավային Կորեա։ Պետքարտուղարի տեղակալի այցը Տոկիո կայացել է նոյեմբերի սկզբին նախատեսվող Դոնալդ Թրամփի ասիական ուղևորության նախաշեմին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հս.Կորեա   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները