Հս. Կորեան միջուկային զենքից կհրաժարվի ԱՄՆ-ից հետո

09:55   17 Հոկտեմբեր 2017    67

Հյուսիսային Կորեան լիովին աջակցում է ողջ աշխահում միջուկային զենքի ոչնչացմանը, սակայն դեռևս հրաժարվում է միջուկազերծում իրականացնել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը։

«Հյուսիսային Կորեան հետևողականորեն աջակցում է միջուկային զենքի լիարժեք ոչնչացմանն ու ողջ աշխարհի միջուկազերծման ջանքերին։ Սակայն քանի դեռ ԱՄՆ-ը, որը համառորեն սպառնում է Հյուսիսային Կորեային ու շանտաժի ենթարկում միջուկային զենքով, մերժում է միջուկային զենքի արգելման պայմանագիրը, Հյուսիսային Կորեան չի միանա համաձայնագրին»,-ասել է Կիմ Ին Ռյոնը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքը գտնվում է Հյուիսային Կորեայի հրթիռների հասանելիության գոտում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   ԱՄՆ   Կիմ-Ին-Ռյոն  


Վերնագիրի այլ պիտակները