Գուտերեշն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել ԼՂ մասին

10:06   17 Հոկտեմբեր 2017    220

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման անցկացումը եւ կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը «ողջունում է Ժնեւում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգեւորված է, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով եւ լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կոչ է արել «կողմերին, հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա, բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ   Ադրբեջան   ԼՂ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները