ԴԱԻՇ ահաբեկիչները Քիրքուքում 2 գյուղ են գրավել

10:14   17 Հոկտեմբեր 2017    77

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները երկուշաբթի երեկոյան Քիրքուքից հյուսիս-արեւմուտք գտնվող 2 գյուղ են գրավել: Այս մասին հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրավված գյուղերը գտնվում են Քիրքուքը քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի հետ կապող մայրուղուց ոչ հեռու: Տեղացիներն այս բնակավայրերից փախել են:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ գյուղերի գրավումը բնակչության համար անսպասելի էր: Փորձագետների կարծիքով՝ ահաբեկիչներն օգտվել են այս նահանգի անվտանգության համար պատասխանատու փեշմարգայի զինված խմբավորումների եւ Իրաքի բանակի միջեւ ծագած կոնֆլիկտից:

Երկուշաբթի Իրաքի զինվորականները, փաստացի փեշմարգայի դիմադրությանը չհանդիպելով, վերահսկողությունը վերահաստատել էին Քիրքուք նահանգի մի շարք առանցքային նավթային օբյեկտների, ռազմաբազայի եւ նահանգի կենտրոն Քիրքուքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   ահաբեկիչներ   Քիրքուք  


Վերնագիրի այլ պիտակները