Քրկուկի քրդերի շուրջ 90-95 տոկոսը լքել է քաղաքը. ականատես

10:16   17 Հոկտեմբեր 2017    83

Շուրջ 100.000 քուրդ լքել է իրաքյան Քիրկուկը կառավարական բանակի՝ երկուշաբթի քաղաք մտնելուց առաջ, այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է դեպքերի ականատեսներից մեկը՝ Աբդալլա անունով քիրկուկցին:

Գործակալության հետ զրույցում Աբդալլան նշել է, որ իրաքյան բանակի ուժերի գրոհի պատճառով քրդերի մոտ 90-95 տոկոսը լքել է Քիրկուկը, մինչդեռ քաղաքի արաբ և թուրքմեն բնակիչները մեծ խանդավառությամբ են դիմավորել Քիրկուկ մտնող կառավարական ուժերին և տոնական միջոցառումներ են անցկացրել քաղաքի փողոցներում:

«Դա կարող էր լիներ գրեթե 100.000-ի հասնող թիվ», - ասել է ականատեսը:

Այսպիսով՝ Քիրկուկից դուրս եկած քրդերին տեղափոխող բազմաթիվ մեքենաներ հիմնականում շարժվել են դեպի Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիյա քաղաքներ:

Աբդալլայի խոսքով՝ քուրդ բնակչությունը շտապել է փախչել քաղաքից՝ զգուշանալով «Հաշդ աշ Շաաբի» շիական խմբավորման հետապնդումներից այն բանի համար, որ նրանք, լինելով վիճելի տարածքում, այնուամենայնիվ մասնակցել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրկուկի օդանավակայանի և կարևոր նավթային հանքերի օբյեկտների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քրկուկ   Իրաքյան-Քրդստան  


Վերնագիրի այլ պիտակները