Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել. VIDEO

10:33   17 Հոկտեմբեր 2017    104

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին, Լոնդոնի Parsons Green մետրոկայարանի մոտակայքում դանակով հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 2 հոգի վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շրջափակել է Parsons Green մետրոկայարանի տարածքը: Ոստիկանության համաձայն՝ հարձակումը կապված չէ ահաբեկչության հետ:

Ականատեսներից մեկի խոսքով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «կռվի» ժամանակ:


Վերնագիրի այլ պիտակները