Google Maps-ում հայտնվել են Արեգակնային համակարգի մոլորակների քարտեզները

10:44   17 Հոկտեմբեր 2017    85

Hayatsk.info-ն հայտնում է, որ քարտեզագրական ծառայության Google Maps հավելվածի օգատերերը կարող են «այցելել» Արեգակնային համակարգի մոլորակներ և դրանց արբանյակներ։

Հավելվածի նոր թարմացման մասին ասվում է ամերիկյան ընկերության բլոգում։

Հաղորդագրությունում նշվում է, որ թարմացման աշխատանքում կիրառվել են Cassini զոնդի լուսանկարները։ Զոնդն ուղարկվել էր 20 տարի առաջ՝ Սատուրնի և նրա բազմաթիվ արբանյակների ուսումնասիրման համար։

Google Maps-ի թարմացման մեջ ներառվել են 16 երկնային մարմինների, այդ թվում Մարս, Պլուտոն, Վեներա մոլորակների և Սատուրնի խոշորագույն արբանյակ Տիտանի քարտեզները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google-Maps   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները