Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. ՄԱԿ-ում հյուսիսկորեացի դեսպան

10:51   17 Հոկտեմբեր 2017    67

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Ին Ռյոնը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է, որ իրավիճակը Կորեական թերակղզում հասել է կրիտիկական նիշի՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։

Նրա խոսքով՝ ցանկացած պահի տարածաշրջանում կարող է միջուկային պատերազմ սկսվել։

Դիվանագետը կարծում է, որ ոչ մի երկիր չի ենթարկվել ԱՄՆ-ի կողմից այդքան անմիջական միջուկային սպառնալիքի, որքան Հյուսիսային Կորեան, Փխենյանն ինքնապաշտպանության լիարժեք իրավունք ունի։ «ԱՄՆ-ի ողջ մայրցամաքային մասը գտնվում է մեր կրակային հզորության հասանելիության սահմաններում, եթե ԱՄՆ-ը համաձակվի նույնիսկ մեկ դյույմ ներխուժել մեր սուրբ տարածք, ապա չի խուսափի դաժան պատժից աշխարհի ոչ մի մասում»,-ասել է հյուսիսկորեացի դեսպանը։

Կիմ Ին Ռյոնը նաև հայտարարել է, որ Փխենյանն աջակցում է միջուկային զենքի լիարժեք ոչնչացման ծրագրին, սակայն իր երկրում միջուկազերծում չի անցկացնի, քանի դեռ առկա է ԱՄՆ-ի սպառնալիքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Հս.Կորեա   Կիմ-Ին-Ռյոն   Փխենյան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները