Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրում

10:57   17 Հոկտեմբեր 2017    104

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,79 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, աճել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,83 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները