ԼՂ հարցում բանակցությունները կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Տարասով

11:04   17 Հոկտեմբեր 2017    275

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման փաստն արդեն ողջունելի է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կողմերը պետք է պահպանեն բանակցային գործընթացի ձևաչափը, որը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը: Հանդիպման մասին այսքանը կարող եմ ասել, քանի որ եղած տեղեկատվությունը շատ քիչ է: Նման մակարդակով հանդիպումների ժամանակ սովորաբար կամ հայտնի է լինում օրակարգը, կամ ինֆորմացիոն արտահոսք է լինում այն մասին, թե ինչ հարցեր կարող են քննարկվել, որը հնարավորություն է տալիս վերլուծաբաններին մեկնաբանություններ կատարել:

Այս դեպքում մինչ հանդիպումը իրար հակասող հայտարարություններ եղան: Մասնավորապես, նախագահ Ալիևն ասում էր, թե իբր Հայաստանն ընդունել է ինչ-որ նախապայմաններ, իսկ թե ինչ նախապայմաններ, չի էլ ասում: Հայաստանն ընդգծում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Համանախագահներն էլ խոսում են ինչ-որ փաստաթղթի մասին, որի մանրամասները քննարկվում են: Այս իրար հակասող հայտարարությունների ֆոնին դժվար է ինչ-որ մեկնաբանություն անել»,-ասաց Ստանիսլավ Տարասովը

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼՂ   Տարասով   Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները