ԴԱԻՇ-ն ահաբեկչություն էր ծրագրել Կիրկորովի համերգին

11:15   17 Հոկտեմբեր 2017    67

Անցած շաբաթ ձերբակալված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման Մախաչկալայի բջջի անդամները ծրագրել էին հարձակում իրականացնել հուլիսի 6-ին Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RBC»-ին, ահաբեկչության փորձն անհայտ պատճառով խափանվել է։

Հաղորդվում է, որ ահաբեկիչները պատրաստվել են հարձակում իրականացնել երեք դիպուկահարային հրացանների օգնությամբ։ Բացի այդ, նույն օրը բջջի պարագլուխն առաջարկել է ահաբեկիչներին ուղևորվել Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի քաղաքային այգի և այնտեղ հարձակվել ոստիկանության աշխատողների վրա՝ նրանցից զենք խլելու նպատակով։ Դանակներով ու կացիններով զինված անդամներին չի հաջողվել հարձակվել ոստիկանների վրա, քանի որ այգին բազմամարդ է եղել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք հարձակումների շարք էին պատրաստել, այդ թվում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների վրա։

Հիդիրնաբի Կազուևն ու Սամիր Իբրահիմովը հանդիսանում են ծագումով Դաղստանից։ Հարցաքննության ժամանակ նրանք հայտնել են զենքի գաղտնի թաքստոցների մասին, որոնց պարունակությունն իրավապահներն առգրավել են։


Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Կիրկորով  


Վերնագիրի այլ պիտակները