Իզորիան կարևորել է Թբիլիսիի, Բաքվի և Անկարայի միջև ռազմական կապերի խորացումը

11:17   17 Հոկտեմբեր 2017    238

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հասանովը Թբիլիսի է այցելել հոկտեմբերի 16-ին երեք երկրների զինված ուժերի ղեկավարների եռակողմ բանակցությունների շրջանակներում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենան հոկտեմբերի 17-ին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, Իզորիայից բացի, բանակցություններ է վարել նաեւ Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:

«Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձեւաչափով: Դեռ մայիսին մենք նախարարների մակարդակով Բաթումում կայացած հանդիպմանը պատրաստակամություն հայտնեցինք՝ ակտիվացնել մեր զինվորականների ներգրավումը տարբեր ձեւաչափերով զորավարժություններում: Ես ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ արդեն այս տարի մեր զինվորականները մասնակցել են համատեղ վարժանքների՝ հունիսին, իսկ այնուհետեւ՝ սեպտեմբերին: Մենք ցանկանում ենք, որ այդ դինամիկան շարունակվի եւ ապագայում էլ ավելի ինտենսիվ դառնա»,-ասել Է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի   Բաքու   Անկարա   Վրաստան   Ադրբեջան   Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները