Նիգերիայում անհայտ անձինք հարձակվել են փախստականների ճամբարի վրա

11:34   17 Հոկտեմբեր 2017    78

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Channel Television»-ին, Նիգերիայի կենտրոնական մասում գրեթե 30 մարդ է զոհվել ներքին տեղահանվածների ճամբարի վրա անհայտ անձանց զինված հարձակման հետեւանքով:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակումն իրականացվել է երկուշաբթի առավոտյան Պլատո նահանգում տեղական տարրական դպրոցի շենքում: Շենքում են եղել նաեւ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներ, սակայն նրանց չի հաջողվել չարագործներին կասեցնել:

Հարձակման կապակցությամբ Պլատոյի նահանգապետ Սիմոն Լալոնգը խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ուժերի ղեկավարների, ինչպես նաեւ կառավարական պաշտոնյաների մասնակցությամբ՝ չդադարող հարձակումների եւ անվտանգության խնդիրների հնարավոր լուծումները քննարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները