Ամերիկացին ռուս կնոջ հետ ամուսնանալու համար պայթեցրել է տունը

11:37   17 Հոկտեմբեր 2017    77

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NBC»-ին, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ 59-ամյա Սթիվեն Փիրուսը, որը ըստ քննության վարկածի՝ սպանել է կնոջը եւ պայթեցրել սեփական տունը, ծրագրել էր ամուսնանալ ռուս կնոջ հետ:

Հանցագործությունը կատարվել է օգոստոսին Մադիսոն քաղաքում: Ենթադրվում է, որ տղամարդը կնոջը գնդակահարել է, որից հետո նկուղում բաց է թողել կենցաղային գազը եւ տունը պայթեցրել՝ սպանության հետքերը վերացնելու համար: Ոստիկանությունը մարմինը հայտնաբերել է եւ պարզել, որ կինը բռնի մահով է մահացել, որից հետո Փիրուսը կալանավորվել է եւ մեղադրվել սպանության, հրկիզման ու վտանգավոր վարքի համար: Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ կինն ինքն է խնդրել իրեն սպանել, քանի որ դեպրեսիայով էր տառապում:

Խուզարկությամբ եւ Փիրուսի նամակագրության ուսումնասիրությամբ ոստիկանները հայտնաբերել են Ռուսաստանից Օլգա անունով աղջկա մերկ լուսանկարներ, ինչպես նաեւ հաղորդագրություններ, որոնցում նրանք քննարկում են ԱՄՆ նրա տեղափոխությունը եւ ապագա հարսանիքը: Նշվում է, որ Օլգան Վիսկոնսինում է եղել 2 տարի առաջ, երբ, հավանաբար, ծանոթացել է Փիրուսի հետ: Նրա վերադարձին խոչընդոտել են վիզայի հետ կապված խնդիրները:

Փիրուսի գործով դատաքննությունը նշանակված է նոյեմբերի 1-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները