Թրամփը մեկ տարով երկարաձգել է կոլումբիական նարկոմաֆիայի դեմ պատժամիջոցները

11:51   17 Հոկտեմբեր 2017    256

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է կոլումբիական նարկոմաֆիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին դեռ 1995 թվականին։

«Կոլումբիայում խոշոր թմրավաճառների գործողությունները նախկինի պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը, ինչպես նաեւ ԱՄՆ–ում եւ արտասահմանում բռնության եւ կաշառակերության բարձր մակարդակի պատճառ են»,– ասել է Թրամփը։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել ԱՄՆ իրավասության տակ գտնվող անձանց եւ կազմակերպությունների ակտիվները եւ արգելել նրանց հետ գործարքների կնքումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները