Հայաստանում վիրավորվել է ռազմական ինստիտուտի ուսանողն ու դասախոսը

12:21   17 Հոկտեմբեր 2017    374

Երեւանում, հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում. ժամը 20։30-ի սահմաններում19-ամյա Գրիգոր Հ.-ն Արցախի եւ Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գ.-ին եւ 47-ամյա Սիմեոն Բ.-ին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Հայաստանի ՊՆ Մուրացանի հոսպիտալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Սեդա Գ.-ն սովորում է Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2-րդ կուրսում, իսկ Սիմեոն Բ.-ն աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Երեւան  


Վերնագիրի այլ պիտակները