Դաղստանի նոր ղեկավարը կամուրջ է կառուցում դեպի Ադրբեջան

12:50   17 Հոկտեմբեր 2017    318

Հոկտեմբերի 18-ին Դաղստանում կտրվի Սամուր գետի վրայով կամրջի կառուցման մեկնարկը, որը գտնվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանին:

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա Դաղստանի Մահարրամքենդի շրջանում՝ «Յարագ-Գազմալար» անցակետում: Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Դաղստանի ղեկավարի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնող Վլադիմիր Վասիլևը, «Ռոսավտոդոր»-ի փոխղեկավար Անդրեյ Կոստյուկը և Ադրբեջանի ներկայացուցիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սամուր գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև պայմանագիր է կնքվել 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Նոր կամուրջը կփոխարինի 1957 թվականին կառուցված հիմ կամրջին: Կառուցվելիք կամուրջի երկարությունը կազմելու է 325,3 մետր, լայնությունը՝ 17,3 մետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դաղստան   Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները