Պորտուգալիայում մոլեգնող անտառային հրդեհներն առնվազն 36 մարդու կյանք են խլել

13:12   17 Հոկտեմբեր 2017    347

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «TSF»-ին, առնվազն 36 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները ճարակած հրդեհների հետեւանքով:

Յոթ մարդ համարվում է անհայտ կորած: Բացի այդ, 62 մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից 15-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ներկայում Պորտուգալիայում կրակի դեմ պայքարում են 3,3 հազար հրշեջներ:

Անտառային հրդեհների հետ կապված իրադրությունը, որոնք, որպես կանոն, ամեն ամառ ընդգրկում են Պորտուգալիայի առանձին շրջաններ, հոկտեմբերի 15-ին սրվել է բարձր ջերմաստիճանի եւ սաստիկ քամիների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները