«Սեւ ծովի ափին 5-4 բալանոց փոթորիկը կպահպանվի այսօր գիշերը եւ վաղը մինչեւ օրվա առաջին կեսը։ Չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսից, ծովը կհանգստանա եւ փոթորկի ուժգնությունը կլինի 2-3 բալ»,- հայտնել են Շրջակա միջավայրի գործակալությունից։
Վերջին երկու օրերի ընթացքում փոթորիկը մոլեգնել է ամբողջ Վրաստանում։ Հատկապես տուժել է երկրի արեւմտյան հատվածը՝ Աջարիան, ինչպես նաեւ Գուրիայի եւ Իմերեթիի շրջանները, որտեղ շարունակվում են աղետի հետեւանքների վերացման աշխատանքները։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ այսօր գիշերը տեղումները կպահպանվեն Վրաստանի ամբողջ տարածքում, լեռներում՝ ձյան տեսքով։ Եղանակը կլավանա օրվա երկրորդ կեսին։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ