Նովրուզ Մամեդով. Սարգսյանը խախտեց իր խոսքը

13:47   17 Հոկտեմբեր 2017    562

Ավանդույթի համաձայն, Սարգսյանը պատիվ է համարում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր Թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:

Նովրուզ Մամեդովը գրել է. «Ցավոք, Սերժ Սարգսյանը կրկին իր տարերքի մեջ է: Ավանդույթի համաձայն, նա պատիվ է համարում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելը: Որոշվել էր առայժմ որևէ հայտարարություն չանել: Սակայն նա արեց դա: Այս անգամ էլ խախտեց իր խոսքը: Գոնե համանախագահներից և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներից չամաչեց:

Սակայն նա գիտի և չպետք է մոռանա, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է կազմում և այսպես էլ լինելու է միշտ: Որքան էլ քծնի իր հովանավորներին՝ Սարգսյանի մտադրությունը երբեք չի իրականանալու: Նրա նպատակը կարծես Հայաստանում բնակվողներին մշտապես վախի և տառապանքի մեջ պահելն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովրուզ-Մամեդով   Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները