Աֆղանստանում հարձակումների հետեւանքով 10 ոստիկան է զոհվել

14:05   17 Հոկտեմբեր 2017    167

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Աֆղանստանի հարավային, արեւմտյան եւ արեւելյան մասերում «Թալիբանի» ահաբեկիչների հարձակումների հետեւանքով զոհվել է 10-ից ոչ պակաս ոստիկան:

Նշվում է, որ երկրի տարբեր նահանգներում 3 հարձակում է իրականացվել: Հարձակումներն իրագործել են մահապարտ ահաբեկիչները, հարձակումներից մեկի ժամանակ օգտագործվել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա:

Խմբավորումը ստանձնել է 3 հարձակումների պատասխանատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբների հարձակման հետեւանքով 5 ոստիկան է զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները