Բանգլադեշում ռոհինջա փախստականների թիվը հասել է 582 հազարի

14:16   17 Հոկտեմբեր 2017    218

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին, Մյանմարից Բանգլադեշ ռոհինջա փախստականների թիվը օգոստոսի 25-ին կազմել է 582 հազար մարդ:

Այս մասին հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Անդրեյ Մախոչիչը:

«Մեր տվյալներով՝ օգոստոսի 25-ին փախստականների թիը կազմել է 582 հազար մարդ»,- ասել է նա:

Միեւնուն ժամանակ, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների՝ օգոստոսի վերջից Քոքս Բազար է ժամանել 527 հազար ռոհինջա:

«Այսպիսով, Բանգալադեշ փախած ռոհինջաների ընդհանուր թիվը 800 հազարից անցնում է»,- ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգլադեշ   Մյանմար  


Վերնագիրի այլ պիտակները