Նեթանյահուն թույլ չի տա, որ Սիրիայում իրանական ռազմաբազաներ հայտնվեն

14:22   17 Հոկտեմբեր 2017    194

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թույլ չի տա Սիրիայում Իրանի ռազմաբազաների հայտնվելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը:

Հարեւան երկրում իրանական ռազմական ներկայության եւ Իսրայելի համար դրա անընդունելիության թեման ընդունող կողմը առանցքային է համարել Երուսաղեմում ընթացող Շոյգուի հետ Նեթանյահուի բանակցություններում, որոնց մասնակցում է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Հանդիպումն առաջին հերթին վերաբերել է Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելու Իրանի փորձերին: Իրանը պետք է հասկանա, որ Իսրայելը դա թույլ չի տա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Իսրայել   Սիրիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները