Կանանց համար աշխարհի ամենավտանգավոր քաղաքները. Thomson Reuters

14:51   17 Հոկտեմբեր 2017    230

Կահիրեն ճանաչվել է կանանց համար ամենավտանգավոր քաղաք։

Նման հայտարարությամբ են հանդես եկել Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները՝ հղում անելով անցկացված հարցման արդյունքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կանանց համար ամենավտանգավոր մեգապոլիսների ցուցակի երկրորդ տեղում է պակիստանյան Կարաչին և Կոնգոյի մայրաքաղաք Կինշասան։ Առաջատարների թվում են նաև հնդկական Դելին և Պերուի մայրաքաղաք Լիման։

Առավել անվտանգ քաղաք է ճանաչվել Լոնդոնը։ Հարցման գլխավոր չափորոշիչներից մեկը եղել է սեռական բռնության մակարդակը մեգապոլսում։ Ուշադրության է առնվել նաև բժշկական ծառայությունների, կրթության հասանելիությունը, ինչպես նաև կանանց նկատմամբ մշակութային ավանդույթների ազդեցության մակարդակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կահիր   Կոնգո   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները