ԵՄ-ում անցկացվել է վրացի ներգաղթյալների հայրենադարձման գործողություն

15:04   17 Հոկտեմբեր 2017    229

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «svoboda.org»-ին, Եվրոպական մի քանի երկրներում միաժամանակ անցկացվել է վրացի անօրինական ներգաղթյալների հայտնաբերման ու հայրենադարձման գործողություն։

Նրանք փորձել են օգտվել ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմից՝ Եվրոպայում մնալու և աշխատանքի տեղավորվելու համար։

Գերմանիայից և Հունաստանից հայրենիք են վերադարձվել Վրաստանի 63 քաղաքացիներ։ Անօրինական ներգաղթյալների վերադարձման բոլոր ծախսերը հոգում է վրացական կողմը։ Այդպիսին են ռեադմիսիայի մասին համաձայնագրի պայմանները, որը դարձել է ԵՄ-Վրաստանի առանց վիզա ռեժիմի մասին պայմանագրի անքակտելի մաս։

ԵՄ-ի հետ վիզայի չեղարկման ժամանակվանից ի վեր Վրաստանի մոտ 3000 քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա   ԵՄ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները