Թուրքիան պատրաստվում է երկրորդ ռազմակայանը տեղակայել

14:31   17 Հոկտեմբեր 2017    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Milliyet»-ին, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են երկրորդ ռազմակայանը տեղակայել սիրիական Իդլիբ գավառում:

Երկրորդ բազան կկառուցվի երկար ժամանակ Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող ուղղաթիռային օդակայանում: Առաջին բազան գտնվում է Շեյխ Բարաքյաթ շրջանում՝ Աֆրինի և Իդլիբի միջև: Այն նախատեսված է Աֆրինից հետևելու քրդական ստորաբաժանումների գործողություններին:

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիան ընդհանուր առմամբ ծրագրում է տեղակայել երեք բազա և 40 դիտակետ, որոնցից 30-ը՝ շարժական:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները