Հս. Կորեայի հարցով ԱՄՆ-ում պատրաստ են «ամենավատին»

15:09   17 Հոկտեմբեր 2017    202

ԱՄՆ–ը ձգտում է Հյուսիսային Կորեայի խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն պատրաստվում է նաեւ դեպքերի զարգացման ամենավատ տարբերակին։

Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Սինսուկե Սուգիյամայի հետ հանդիպման ավարտին այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սալիվան այցելել է Ճապոնիայում։

«Որքանով հնարավոր է, մենք ձգտում ենք դիվանագիտական լուծման, սակայն պետք է պատրաստ լինել նաեւ ամենավատին։ Պետք չէ մոռանալ ի դեմս Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի, ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելու մասին»,- նրա խոսքն է փոխանցում «Կիոդո» գործակալությունը։

Իր հերթին Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում «ընտրության բոլոր հնարավորությունները սեղանին դնելու» ԱՄՆ պատրաստակամությունը՝ ներառյալ խնդրի լուծման ռազմական տարբերակները, եւ ընդգծել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի եռակողմ դաշինքի կարեւորությունը։

Չորեքշաբթի նշանակված են Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների նախագահների տեղակալների առաջին բանակցությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա   ԱՄՆ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները