Սաակաշվիլին ժամանել է խորհրդարանի շենքի մոտ ընթացող հանրահավաքին. VIDEO

16:02   17 Հոկտեմբեր 2017    257

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ուկաինան»-ին, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ժամանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքին կից Սահմանադրության հրապարակում ընթացող հանրահավաքին

Մի քանի տասնյակ կողմնակիցներով շրջապատված Սաակաշվիլին, արգելքի չհանդիպելով, անցել է մետաորսիչների շրջանակով, որոնք տեղադրվել են կառավարության եւ խորհրդարանի միջեւ Գրուշեւսկու փողոցում:

Սահմանադրության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցները նրան ուրախ բացականչություններով են դիմավորել:

Սպասվում է, որ սկսվելու է խորհրդարանի լիագումար նիստը: Մի շարք պատգամավորներ հայտարարել են ամբիոնը եւ համապատասխանաբար՝ խորհրդարանի աշխատանքն արգելափակելու մտադրության մասին:

Ռադայի շենքի կողքին ընթացող հանրահավաքի մասնակիցների թիվը կեսօրին կազմում էր մոտ 4,5 հազար մարդ, եւս 1,5 հազար մարդ հանրահավաք է անցկացնում Ուկրաինայի Ազգային բանկի շենքի մոտ: Կիեւի կենտրոնում հանրահավաքները խաղաղ են ընթանում:

Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան, չեղյալ համարել պատգամավորական անձեռնմխելիությունը: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռադան կարող է պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում նախատեսող օրինագծի քննարկումը սկսել հոկտեմբերի 19-ին, եթե հոկտեմբերի 18-ին մասնագիտական կոմիտեն հարցը քննարկի իր նիստում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները