ՄԻԵԴ-ի դատավճռով ՌԴ-ը պետք է Նավալնի եղբայրներին 76 հազար եվրո վճարի

15:30   17 Հոկտեմբեր 2017    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «meduza.io»-ին, մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և նրա եղբայր Օլեգ Նավալնիի դեմ «Իվ Ռոշե» ընկերության բողոքով խարդախության մասին գործը Ռուսաստանում քննվել է արդար դատավարության իրավունքի խախտմամբ:

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ռուսաստանը պետք է Նավալնի եղբայրներին վճարի 76 հազար եվրո:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ համաձայն չէ ՄԻԵԴ-ի դիրքորոշման հետ, բայց նշել է, որ դատարանը նվազեցրել է պահանջվող փոխհատուցումը և գործը քաղաքական չի որակել:

Մոսկվայի շրջանային դատարանը 2014 թվականին «Իվ Ռոշե»-ի գործով Օլեգ Նավալնիին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման, Ալեքսեյը ստացել էր նույնչափ պայմանական ժամկետ:

Ռուսական դատարանը վճռել էր, որ Նավալնի եղբայրները պարտադրել են «Իվ Ռոշե» և «Մնոգոպրոֆիլնայա պրոցեսինգովայա կոմպանիյա» («Многопрофильная процессинговая компания») ընկերություններին իրենց հետ կնքել բեռնափոխադրման գիտակցաբար ոչ շահավետ պայմանագրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԻԵԴ   ՌԴ   Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները