Մինչև 2018 թվականի ապրիլը Ալիև-Սարգսյան ևս մեկ անգամ հանդիպում կլինի. Քաղտեխնոլոգ

15:45   17 Հոկտեմբեր 2017    336

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մասնակցությամբ հոկտեմբերի 17-ին Ժնևում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հանդիպումն այս անգամ տարբերվել է նախորդներից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առանձնազրույցի պահին արված լուսանկարը, որը լուսանկարչական հաղորդագրություն էր այն բանի, որ ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, մեկնարկել է, և որը շարունակություն է ունենալու:

Քաղտեխնոլոգի կանխատեսումներով մինչև 2018 թվականի ապրիլը նախագահները ևս մեկ անգամ կհանդիպեն և գուցե այդ անգամ անդրադառնան արդեն բուն փաստաթղթին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալիև   Սարգսյան   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները