ԵՏՄ–ի եւ Սինգապուրի միջեւ համաձայնագիրը կարող է կնքվել

15:48   17 Հոկտեմբեր 2017    283

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԵՏՄ–ի եւ Սինգապուրի միջեւ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է կնքվել 2018 թվականին, ռուս–սինգապուրական միջկառավարական հանձնաժողովի նիստում ասել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Լավ գրաֆիկ կլիներ հասնել նրան, որ եկող տարի բոլոր հնարավորությունները լինեն այդ համաձայնագրի ստորագրման համար»,– ասել է Շուվալովը։

ՌԴ առաջին փոխվարչապետի խոսքով՝ այս պահին կողմերի միջեւ համապատասխան խորհրդակցություններ են ընթանում։

«Անհրաժեշտ է ներդրումների եւ ծառայությունների մասով ստանալ միության կառավարությունների համաձայնությունը։ Դա միութենական կառավարությունների իրավասությունն է, եւ մենք պայմանավորվել ենք, որ Մոսկվայում նոյեմբերին խորհրդակցություններ կանցկացնենք, որոնց արդյունքում ես համապատասխան աշխատանքային խմբին կընդունեմ, եւ մենք կնշենք գործողությունների հետագա պլանը»,– ասել է Շուվալովը։

Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարաթնամի խոսքով՝ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնությունը կարեւոր է թե՛ ԵՏՄ–ի հետ երկկողմ հարաբերությունների, թե՛ ազատ առեւտրի գոտու ներսում համագործակցության առումով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՏՄ   Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները