88-ամյա գերմանուհուն բանտարկել են հոլոքոստը ժխտելու համար

16:11   17 Հոկտեմբեր 2017    219

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, Բեռլինյան դատը 88-ամյա Ուրսուլա Հաֆերբեկին դատապարտել է 6 ամսվա ազատազրկմամբ հոլոքոսթը ժխտելու համար:

2016թ.-ին հանրային միջոցառման ժամանակ կինը հայտարարել է‚ որ հոլոքոսթ տեղի չի ունեցել և ժխտել Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում գազախցիկների գոյության փաստը:

2015 թ.-ից Հաֆերբեկը ոչ պակաս քան 5 անգամ դատապարտվել է ազատազրկման‚ բայց վճիռները ուժի մեջ չեն մտել‚ քանի որ դրանք բողոքարկվել են:

Այս տարվա օգոստոսին կնոջը դատապարտել էին 2 տարի ազատազրկման՝ Նացիստական Գերմանիայի հանցագործությունները ժխտելու համար‚ որը նույնպես բողոքարկվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները