Ղրղզստանը դիմել է ԱՀԿ–ին Ղազախստանի հետ կապված

16:43   17 Հոկտեմբեր 2017    202

Ղրղզստանի կառավարությունը դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանը խստացրել է սահմանային վերահսկողությունը, ինչի պատճառով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը հայտնել է, որ պետական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ ղազախա–ղրղզական հատվածում, պլանային գործողություններ են ընթանում։ Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովը ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը չի խախտում ԵՏՄ նորմերը՝ խստացնելով սահմանային վերահսկողությունը։

«Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմում է գրել ԱՀԿ քարտուղարությանը ղրղզա–ղազախական պետական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Դիմումի հիմնական պատճառը Ղազախստանի Հանրապետության կողմից ԱՀԿ սակագների, առեւտրի եւ համաձայնության մասին նորմերի խախտումն է»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի կառավարությունը հայտնել է, որ վերահսկիչ քայլերի սահմանումից հետո անցակետերի աշխատանքը 2.4 անգամ կրճատվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները