Ամերիկյան ընկերությունն առաջարկել է անվճար զբաղվել MN370 չվերթի Boeing 777-ի որոնումներով

16:53   17 Հոկտեմբեր 2017    238

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, Ամերիկյան ընկերությունն առաջարկել է անվճար զբաղվել 2014 թվականին կորած MN370 չվերթի Boeing 777-ի որոնումներով:

Տեղեկությունը ստացվել է այն պնդումների ֆոնին, որ փորձագետներին հաջողվել է ճշգրիտ որոշել անկման կոորդինատները: Ocean Infinity ընկերությունը նիդեռլանդական Fugro-ի եւ մալայզիական մի ընկերության հետ, որի անունը չի հրապարակվում, որոնումներ կատարելու հայտ է ներկայացրել:

Սակայն Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիո Թյոնգը հայտարարել է, որ իրենք դեռեւս որոշում չեն ընդունել եւ ընկերությունների հետ քննարկումներ են անցկացնում:

Նշվում է, որ ընկերությունը բոլոր հաշիվները վճարելու ցանկություն է հայտնել, եթե իրենք կորած օդանավը չգտնեն:

Հիշեցնենք, որ որոնումները շարունակվում էին գրեթե 3 տարի եւ կասեցվել էին այս տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing-777   MN370  


Վերնագիրի այլ պիտակները