Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահանդեսին

18:10   17 Հոկտեմբեր 2017    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Telegraph»-ին, Քեմբրիջի դքսուհին անակնկալ հայտնվել է Լոնդոնի Պադդինգտոն կայարանում:

Քեյթ Միդլթոնը արքայազներ Ուիլյամին և Հարրին է միացել երեխաների համար բարեգործական ընկերությունների կազմակերպած տոնին: Թագավորական ընտանիքի անդամներից բացի միջոցառմանը մասնակցել են նաև «Պադդինգտոնի արկածները» ֆիլմի դերասանները:  

Դքսուհու հայտնվելը տոնակատարությանը պատճառ է դարձել նրա առողջության մասին բազմաթիվ հարցումների: Միդլթոնը հղիության պատճառով տառապում է սրտխառնոցից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քեյթ Միդլթոնը առաջին անգամ է հայտնվել հասարակության մեջ իր հղիության մասին տեղեկություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները