Ֆիլիպինների բնակիչները կարող են տուն կամ ավտոմեքենա շահել

18:52   17 Հոկտեմբեր 2017    246

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Ֆիլիպինների Զբոսաշրջության դեպարտամենտը հայտարարել է «Ընկերոջդ տուն հրավիրի» ակցիայի մասին:

Տեղի բնակիչներւը կարող են տուն շահել, ավտոմեքենա՝ արտասահմանից հյուրերին հիրավիրելով իրենց երկիր: Այս մասին դեպարտամենտի կայքը վկայակոչելով:

«Ընկերոջդ տուն հրավիրի» (Bring Home A Friend) ակցիան կգործի 2017-ի հոկտեմբերի 15-ից մինչեւ 2018-ի ապրիլի 15-ը:

2018-ին էլեկտրոնային խաղարկության միջոցով հայտնի կդառնան հաղթողները: Ֆիլիպինների երեք բնակիչ կստանա շահում՝ տուն, ավտոմեքենա Toyota Vios եւ Ֆիլիպինների Duty Free Philippines-ի կողմից 200 հազար ֆիլիպինյան պեսոյի (3,9 հազար դոլար) հավաստագիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները