Փհենյան. Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի

20:43   17 Հոկտեմբեր 2017    294

Կորեական թերակղզում իրավիճակը կրիտիկական կետի է հասել, եւ միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի։

Նման նախազգուշացում է տարածել ՄԱԿ–ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիվանագետը նշել է, որ ոչ մի ուրիշ երկիր այդքան երկար ժամանակ այսքան էքստրեմալ եւ անմիջական միջուկային սպառնալիքի չի ենթարկվել ԱՄՆ–ի կողմից, որքան Հյուսիսային Կորեան, եւ այդ պատճառով Փհենյանը ինքնապաշտպանության իրավունք ունի։

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԱՄՆ ամբողջ մայրցամաքային հատվածը Հյուսիսային Կորեայի կրակի հասանելիության սահմաններում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները