10-ամյա տղան Նիագարա ջրվեժի մոտ բազրիքներից ընկել է

21:11   17 Հոկտեմբեր 2017    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, տասը տարեկան տղան Նիագարա ջրվեժի մոտ բազրիքներից ընկել է եւ 30 մետր ներքեւ ընկել:

Տղան ընտանիքին հետ եկել էր ջրվեժի կանադական կողմը: Նա նստել է բազրիքներին, որպեսզի մայրը կարողանա լուսանկարել նրան:

Արդյունքում տղան կորցրել է հավասարակշռությունը եւ ներքեւ ընկել՝ հարված ստանալով գլուխին:

Երբ նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծայրահեղ է գնահատվել: Այժմ նրա վիճակը կայուն է:

Նշվում է, որ 1901 թվականից ջրվեժի մոտ տեղի ունեցած նման դեպքերից մոտ մեկ տասնակ մարդ է մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիագարա  


Վերնագիրի այլ պիտակները