Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթյունից 12 մարդ է տուժել

21:50   17 Հոկտեմբեր 2017    246

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "NTV"-ին, Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել, վիրավորվել է 12 մարդ։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու բժիշկները։ Բոլոր տուժածները ոստիկանության աշխատողներ են, նրանք հոսպիտալացվել են։

Տեղի ունեցածի փաստով դատախազությունը ստուգում է սկսել։ Արդարադատության նախարարի խոսքով՝ կա տեղեկություն զոհերի մասին, սակայն այդ տվյալները դեռևս հաստատված չեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները