Կեսօրից սկսված խաղաղ ցույցը երեկոյան կողմ վերածվել է իրավապահների հետ մեծ ընդհարման: Սահակաշվիլիի կողմնակիցները, որոնք պահանջում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, որոշել են գիշերը մնալ և վրաններ են տեղակայել Ուկրաինայի Գերագույն ռադայի հարևանությամբ՝ Սահմանադրության հրապարակում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ոստիկանությունն իր հերթին փակել է Մայդանի օրերից հայտնի Գրուշևսկու փողոցը:
Ակցիաների գլխավոր գործող անձը Վրաստանի նախկին նախագահ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին է: Կիևում նա ապացուցեց, որ լավ մարզավիճակում է թե որպես հռետոր և թե որպես փողոցային պայքարի կազմակերպիչ:
Նշվում է, որ Սահակաշվիլիի կուսակցությունից բացի, բողոքի ակցիային մասնակցել են նաև Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան», Անատոլի Գրիցենկոյի «Քաղաքացիական դիրքորոշումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոն հայտարարել էր, որ իր համար ամենակարևորև Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ թույլ չտալն է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կիև
Սահակաշվիլի