ԱՄՆ–ում գիտությանը նախկինում անհայտ անսովոր հնագույն էակի հետք են նկատել

22:17   17 Հոկտեմբեր 2017    122

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta"-ին, ԱՄՆ Յուտայի նահանգի հյուսիսի հովիտներից մեկում գիտությանը նախկինում անհայտ անսովոր հնագույն էակի հետք են նկատել։

Բացահայտումը հրապարակվել է Journal of Paleontology ամսագրում։ Օրգանիզմն արտաքին տեսքից կակաչ է հիշեցնում կամ գինու գավաթ։ Դրանք ապրել են մոտ 500 մլն տարի առաջ։

Կենդանին ֆիլտրատորների դասին է պատկանում։ «Սա ֆիլտրատորի ամենահին նմուշն է, որը գտել են Հյուսիսային Ամերիկայում։ Այդ կենդանին ապրում էր փափուկ բնահողում։

Այն ունեցել է ցողուն, որով կպնում էր հողին, իսկ վերեւի հատվածը՝ բաժակը, միաժամանակ ե՛ւ մարսողական համակարգն էր ե՛ւ սնունդը կլանելու մեխանիզմը։ Կենդանին շատ պրիմիտիվ եւ տարօրինակ է եղել»,– ասում է բացահայտման հեղինակ Ջուլիան Քիմինգը։

Կենդանուն կոչել են Siphusauctum lloydguntheri։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները