Լեհաստանը պաշտպանում է ԵՄ–ին Թուրքիայի անդամակցությունը. Անջեյ Դուդա

22:54   17 Հոկտեմբեր 2017    152

Լեհաստանը պաշտպանում է ԵՄ–ին Թուրքիայի անդամակցությունը, միության համար կարեւոր է այդ երկրի ռազմական եւ տնտեսական ներուժը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Նշենք, որ Էրդողանը երեքշաբթի այցելել էր Վարշավա։

«Հուսանք, որ Թուրքիան կանդամակցի ԵՄ–ին։ Թուրքիան վաղուց է ջանքեր գործադրում ԵՄ անդամակցության համար եւ սպասում է դրան»,– ասել է Դուդան։

Նրա խոսքով՝ Թուրքիան ԵՄ–ի համար շատ կարեւոր գործընկեր է անվտանգության տեսակետից։ «Դա ոչ մեկին պետք չէ բացատրել»,– ասել է Լեհաստանի նախագահը՝ հավելելով, որ ԵՄ–ի համար կարեւոր է Թուրքիայի ռազմական եւ տնտեսական ներուժը։

Դուդան նաեւ նշել է, որ Անկարան կատարում է ԵՄ–ի առաջ իր պարտավորությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   ԵՄ   Թուրքիա   Անջեյ-Դուդա  


Վերնագիրի այլ պիտակները