Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում

10:35   20 Հոկտեմբեր 2017    483

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Չորրորդ իշխանության»-ին, «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաքը օրինաչափություն է համարվում։

Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի համար նախանշված 500 դրամի փոխարեն հավաքել 1000-ական դրամ։

Թերթի փոխանցմամբ՝ երբ ծնողները հայտնել են իրենց դժգոհությունը և հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները